Այս տխուր պատմությունը մինչև հոգուս խորքը հուզել է ինձ և ես որոշեցի այն պատմել, որպեսզի բոլորը գիտակցեն իրենց քայլերը, գնատահատեն ծնողների հետ անցկացրած յուրաքանչյուր
վայրկյանը: Սա իրական պատմություն է, սակայն հարկ չեմ համարում նշել անունները, նրանց ցավ չպատճառելու համար: Այն կատարվել է հարևանիս հետ:
Մի անգամ նա որոշեց կիսվել ինձ հետ և երբեք չեմ մոռանա, թե ինչպես էին գլորվում նրա արցունքները, ինչպես էր հեկեկում պատմելիս, անդադար կրկնում էր, «Երանի, թե կարողանայի
ուղղել սխալս»:
Նա լավ աշխատանք ուներ, բավականին ապահովված էր, ուներ կին, երեխաներ, հայրը մահացել էր մի քանի տարի առաջ, մայրը կլիներ 80 տարեկան: Դժվարությամբ էր քայլում; Որդու կինն ու թոռները առանձանպես ուշադիր ու հոգատար չէին նրա նկատմամբ: Որդին որոշեց, որ մոր համար ծերանոցում ավելի լավ կլինի և մորը հայտնեց իր կարծիքը: Մոր համար դա նման էր շառաչուն
ապտակի, նա սաստիկ վիրավորվեց, բայց ոչինչ չասաց որդուն ու լուռ համաձայնվեց: Հաջորդ օրը առավոտյան որդու կինը արագ-արագ հավաքեց սկեսրոջ իրերը և նա որդու հետ գնաց ծերանոց:
Որդին ողջ ճանապարհին ինքնագոհ պատմում էր, որ ծերանոցում նրա համար լավ կլինի, այնտեղ իր տարիքի կանայք շատ կան, կընկերանան; Կինը լուռ լսում էր ու ձայն չէր հանում: Երբ եկավ բաժանման պահը խեղճ կինը այլևս չկարողացավ զսպել արցունքները ու որդու հեռանալուց հետո նա դառնագին լաց եղավ:
Մի քանի օր անց զանգահարեցին որդուն և տեղեկացրին, որ մոր վիճակը վատացել է և ցանկանում է տեսնել նրան:
Նա երեկոյան աշխատանքից հետո եկավ ծերանոց: Մայրը շատ թույլ էր զգում իրեն: Որդին նստեց մոր կողքին ու հարցրեց.
— Ի՞նչ կուզես մայրիկ, ի՞նչ անեմ քեզ համար:
— Ինձ ոչինչ պետք չէ որդիս, միայն մի բան եմ խնդրում, լավ դաստիարակիր զավակներիդ, որպեսզի մի օր նրանք քեզ պես չվարվեն, միգուցե ես ինչ որ տեղ սխալվել եմ, միգուցե ես բացթողում եմ ունեցել, որ ստիպված եմ վերջին օրերն անցկացնել այստեղ, ներիր , եթե ես սխալ եմ դաստիարակել ու ինչ որ բան բաց եմ թողել; Դու լավ դաստիարակիր, որ այսպիսի ծերության
չարժանանաս; Լավ եղիր, որդիս:
Սրանք կնոջ վերջին խոսքերն էին, նա փակեց աչքերն ու հրաժեշտ տվեց կյանքին: