«Շան տեղ չեմ դնում». Ավո Ադամյանը՝ քննադատությունների, նոր տեսահոլովակի և գինեկոլոգ դառնալու երազանքի մասին

Երգիչ, դերասան Ավո Ադամյանը ներկայացրել է իր նոր՝ «Այլ մոլորակից ա» տեսահոլովակի նկարահանման մանրամասներն ու պատասխանել  Tert.am Life-ի բլից հարցերին:

«Շատ գեղեցիկ երգ է, շատ եմ սիրում: Մտահղացումն իմն է, «էս աղջիկը այլ մոլորակից ա» բառակապակցությունն եմ ընտրել: Տեսահոլովակն արտերկրում ենք նկարել՝ ծովում, շատ գեղեցիկ է ստացվել: Ռեժիսորն իմ շատ լավ ընկեր Վարշամ Սաֆրազյանն է, ով  նաև այն հեռուստասերիալների ռեժիսորն է, որտեղ ես նկարահանվում եմ: Բավականին մեծ թիմով մեկնել, նկարել ու վերադարձել ենք Հայաստան»,- մեզ հետ զրույցում պատմեց երգիչը:

Գործիքավորումն իրականացրել է Վարդան Գալստյանը, երգի խոսքերի հեղինակը Հարութ Թիզյանն է: «Երաժշտության վրա աշխատել ենք ես ու Վարդան Գալստյանը: Երիտասարդ ընկերներիս հետ եմ համագործակցել, ովքեր մտածում ու ստեղծագործում են նորովի՝ 21-րդ դարին հարիր: Վստահ եմ, որ երգն ու տեսահոլովակը սիրվելու է: Հանրությանը դեռ շատ բան ունեմ ներկայացնելու, կան նկարահանված տեսահոլովակներ, որոնք մոնտաժային աշխատանքների մեջ են»,- նշեց երգիչը:

-Սկզբունք, որին երբեք չեք դավաճանի:

-Ունեմ սկզբունք, որ երբեք չեմ դավաճանի:

-Ո՞ր աշխարհահռչակ երգչի հետ կուզեիք զուգերգ երգել:

-Շառլ Ազնավուրի, ցավոք:

-Ի՞նչ կփոխեիք Երևանում:

-Կփոխեի մեր պարեկների 98 տոկոսին:

— Ինչի՞ մասին եք երազում:

-Երազում եմ, որ ընտանիքս առողջ ու խաղաղ ապրի Հայաստանում:

-Պլաստիկ վիրահատություններին ինչպե՞ս եք վերաբերվում:

-Շատ նորմալ:

-Ո՞րն է ձեր կյանքում ամենամեծ ձեռքբերումը:

-Ընկերներս:

-Ինչի՞ց եք վախենում:

-Վախենում եմ մենակությունից ու լռությունից:

-Քննադատություններին ինչպե՞ս եք վերաբերվում:

-Շան տեղ չեմ դնում:

-Փոքր ժամանակ ի՞նչ էիք երազում դառնալ:

-Երազում էի դառնալ գինեկոլոգ:

Կիսվել սոց․ ցանցերում ՝
Urbat.am