Բացահայտվել են մի քանի լայֆհաքեր, որոնց միջոցով կարելի է ազատվել մրջյուններից տանը և պարտեզում։ Այս մասին հայտնում է Express-ը։
Քիրստի Գիլիսն առաջարկել է տանը պատրաստված ցիտրուսային քացախ օգտագործել մրջյունների դեմ պայքարում։ «Նարնջի կեղևները թրջեք քացախի մեջ և թողեք երկու շաբաթ թրմվի: Ստացված լուծույթը ցողեք անհրաժեշտ հատվածներին»,- պարզաբանել է Գիլիսը։
Քեյթ Ուիլսը խորհուրդ է տալիս օգտագործել կալիումի ջրածնի տարտրատ, իսկ Դեբի Սայքսը պնդում է, որ իրեն օգնել է սովորական հակասեպտիկ միջոցը։
Վիկի Քենի ևս ներկայացրել է լայֆհաք: Մաքրման մասնագետը խորհուրդ է տալիս այգում մրջնանոցների վրա ցանել շաքարի փոշուց և սոդայից պատրաստված հատուկ խառնուրդ: Ըստ նրա՝ 2 անգամ ցանելուց հետո խառնուրդի վրա պետք է տաք ջուր լցնել, ինչից հետո մրջնանոցների հետքն անգամ չի մնա։