Աշխարհի 75-րդ ռակետ, հայազգի թենիսիստուհի Էլինա Ավանեսյանը Բուդապեշտում (Հունգարիա) ընթացող WTA-250 գրունտային մրցաշարում հաջողությամբ հաղթահարել է առաջին շրջանի արգելքը։ Նա 7:6 (7:5), 6:4 հաշվով հաղթել է աշխարհի 56-րդ ռակետ Մագդալենա Ֆրանսին (Լեհաստան):
Հանդիպումը տևել է 1 ժամ 58 րոպե։
Երկրորդ տուրում Ավանեսյանը կխաղա Ռեբեկա Մասարովա (Իսպանիա) — Նատալյա Սաբանին (Հունգարիա) զույգի հաղթողի հետ։
Բուդապեշտի մրցաշարն անցկացվում է հուլիսի 15-21-ը։ Մրցույթի գործող չեմպիոնը Ռուսաստանի ներկայացուցիչ Մարիա Տիմոֆեևան է։
Աղբյուր ArmSport.am