molorak.org-ը գրում է. Փողոցային առեւտրի դեմ Երեւանի քաղաքապետարանը երբեմն անզոր է, պատահում է, որ տուգանում են, սակայն առեւտրականները շարունակում են իրենց ապօրինի գործունեությունը։
Միրգ ու բանջարեղենից բացի արևի տակ ամեն ինչ հնարավոր է գնել Երևանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի մայթերին։
Առևտուրը եռում է ցանկացած անկյունում:Ամենուր արկղեր են՝ միրգ-բանջարեղենով բարձված մեքենաներ:
Հիշեցնենք, որ դեռևս այս տարվա ապրիլ ամսին Երևանի քաղաքապետարանի հասարակական կարգի պահպանության ծառայության պետ Արամ Գյուլզադյանը լրագրողներին ասել էր․ «Այս մարդկանց 100 անգամ զգուշացվել է, որ չի թույլատրվում փողոցային առևտուրը։ Մինչդեռ նրանք կռիվ են սարքում։ Արձանագրություն ենք կազմում, բայց դա չի ազդում, քանի որ նրանք սնանկ են»։
Ի՞նչ է կատարվում Երևանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի Գուսան Շերամի փողոցում…դիտեք լուսանկարները: