Կարին Տոնոյանի գրառումը.
«Գնում եմ Եռաբլուր…
Նստում եմ տաքսի մեքենայի կաշվե սրահում ու ձեռքիս վարդերը դնում կողքիս….
— Ուր, Եռաբլո°ւր, -հարցնում է երիտասարդ վարորդն ու ավելացնում, -հո, վարդերը ջրոտ չեն….
Ցավից կուչ եմ գալիս, մի կերպ արտաբերում.
— Չէ, ջրոտ չեն….
Ամբողջ ճանապարհին հոգիս պատեպատ է խփվում…. Տեղ հասանք, վճարեցի գումարն ու հարցրի.
— Քանի տարեկան եք, տղաս…
— 40,- անհասկանալի հայացքով դեմքիս նայեց տղան:
— Իմ որդին էլ հիմա 38 տարեկան պիտի լիներ, բայց կյանքը տվեց, որ մենք ապրենք, իսկ Դուք ծաղիկի թաց կոթերից եք վախենում….
Իջա, արցունքներս խեղդելով հասա Մենուայիս ու լուռ գոռացի.
— Ում տվեցի քեզ , Մեեեն, ինչի համար……»: