«Չեմ ցանկանում կորցնել իմ միակ հույսը, ուստի խնդրում եմ օգնեք»․ փոքրիկ Դանիելին օգնություն է հարկավոր

Փոքրիկ Դանիելի հայրը դիմել է Bavnews.amի խմբագրություն, որպեսզի տարածենք հայտարարությունը, երեխային օգնություն տրամադրելու հարցում։

«Խնդրում եմ օգնեք․ լինելով Արցախից բռնի տեղահանված, դիմում եմ բոլոր բարերար կազմակերպություներին, առ այն, որ որդիս Դանիելյան Դանիել Արենի ծնված 08.07.2022թ. ունի երկկողմանի բնածին կատարակտ և ունի նաև մկանային թուլություն։

Հսկվել է Արցախում և ուղեգրվել Մալայանի Ակնաբուժական Կենտրոն։ Բլոգադայի պատճառով վիրահատությունը հետաձգվել է։ Բազմաչարչար ապրումների ու վախերի փորձություներից հետո՝ վիրահատության պատրաստվելիս, մեզի անալիզի մեջ հայտնաբերվել է Պրոտենիուրա (proteniura), արյան աննիմեյա։

Ինչի կապակցությամբ հետազոտվել է Նեվրոլոգիական բաժանմումքում և կատարվել է արյան գենետիկ ամբողջ Էկզոմի հետազոտում, որի քննության արդյունքում ախտորոշվել է LOWE համախտանիշ։

Կորցնելով Հայրենիքս, Տունս, չեմ ցանկանում կորցնել իմ միակ հույսը, ուստի խնդրում եմ օգնեք, հետագա Ֆիզոտերապետիկ երկարատև բուժում կատարելու համար, քանի որ չունեմ ոչ մի միջոց»։

Ստորև ներկայացնում եմ հաշվեհամարները՝ Արեն Դանիելյան

ABB 5175965000897134

Idram 719720087

AMIO 1150019207807845

Հեռ. 094 77 94 50 Արեն Դանիելյան

Կիսվել սոց․ ցանցերում ՝
Urbat.am