Ուրախ լուր՝ Երևանցիների համար

Մենք շարունակում ենք կյանքի կոչել երևանցիների համար առավել հարմարավետ ու հասանելի քաղաք ստեղծելու մեր քաղաքականությունը: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը։

«Առաջիկայում Չինաստանից Երևան կուղևորվեն 171 նոր ավտոբուսները՝ ապահովելով ավելի հարմարավետ ու հուսալի փոխադրումներ:

Այս նոր ավտոբուսները կնպաստեն տրանսպորտային համակարգի բարելավմանը և կթեթևացնեն հանրային տրանսպորտի բեռնվածությունը», — գրել է նա՝ կից հրապարակելով տեսանյութ։

Կիսվել սոց․ ցանցերում ՝
Urbat.am