Երբ ես ութ տարեկան էի, պառկեցի հիվանդանոց՝ կույր աղիքի բորբոքումով։ Կողքիս պառկած էր ինձ պես մի տղա։ Մեզ միաժամանակ վիրահատեցին։ Ուտել չի կարելի, խմել չի կարելի: Կարերը ցավում են…Քահանա Անդրեյ Տկաչով

Երբ ես ութ տարեկան էի, պառկեցի հիվանդանոց՝ կույր աղիքի բորբոքումով։ Կողքիս պառկած էր ինձ պես մի տղա։ Մեզ միաժամանակ վիրահատեցին։ Ուտել չի կարելի, խմել չի կարելի: Կարերը ցավում են։ Ցավոտ է կողքի շրջվելը: Դայակը կեսժամը մեկ ջրով թրջված բամբակով խոնավեցնում է մեր շրթունքները։

Առավոտյան մեզ մոտ եկան մեր ծնողները։ Նրա մոտ եկավ տատիկը։ Նա նվնվում է. «Ուտել եմ ուզում»: Իսկ բժիշկը կտրականապես արգելել էր մեկ կամ ավելի օր ուտելու որևէ բան տալ։ Լավ չեմ հիշում։ Հիշում եմ միայն, որ ասում էր. «Կկորցնեք երեխային»:
Բայց ի՞նչ բժիշկ, երբ երեխան ուտել է խնդրում: Տատիկը վազում է հացի փուռ և վերադառնում բուլկիով։ Թոռնիկը ուտում է, իսկ մի երկու ժամ հետո նրան դիահերձարան են տեղափոխում։

Տատիկը մարդասպան է. նա փաստացի մարդասպան է, բայց ոչ դիտավորությամբ:
Իր մտադրությամբ՝ նա քաղցած թոռան լավագույն ընկերն է։ Բայց փաստն ավելի զորեղ է, քան մտադրությունը:

Նա մարդասպան է: Ավելին՝ մարդասպան իր մարդասիրական կամակորության պատճառով է, իր արդարության նկատմամբ ապրիորի վստահության պատճառով։ «Ես ոչ մի վատ բան չեմ ուզում. Ես բարի բան եմ ցանկանում»: Նման մարդասեր հիմարին փորձիր բացատրել, որ անժամանակ ու անհիմն սերը ատրճանակից էլ վատ է։ Չես կարող բացատրել:

Եթե ​​միայն նա լիներ այդպիսին… Բայց այդպիսին է ողջ մարդկային ցեղը։ Բոլորը վստահ են, որ իրենք են իրավացի, բոլորը պատրաստ են միմյանց կոկորդ կրծել՝ ապացուցելով, որ բարին են կամենում։ Եվ բոլորը սպանում են միմյանց՝ եթե ոչ քարի կամ դանակի հարվածով, ապա կամաց-կամաց՝ թշնամանքի, վիրավորանքի, բամբասանքի, զրպարտության, դատապարտման միջոցով։ Մարդասեր մարդասպանների ինչ-որ խումբ է, որը վստահ է սեփական մտադրությունների բյուրեղյա ազնվությանը: Դասական չարագործը այս ամենի ֆոնին ավելի պարկեշտ կերպար է թվում: Գոնե վեջինիս դեպքում ավելի քիչ է կեղծիքը, ու ամեն ինչ սկզբից էլ պարզ է։

Քահանա Անդրեյ Տկաչով

Կիսվել սոց․ ցանցերում ՝
Urbat.am