Գյումրիում ձին կծել է 7-ամյա աղջկա թևը. նրան տեղափոխել են հիվանդանոց

Գյումրիում՝ Վարդանանց հրապարակում,  այսօր՝ ժամը 15:10-ի սահմաններում, ձին կծել է 7-ամյա աղջկա թևը. երեխան տեղափոխվել է հիվանդանոց: Այս մասին հայտնում է shamshyan.com-ը:

Վարդանանց հրապարակում պարեկային ծառայության աշխատակիցները նկատել են լացող երեխային և պարզել, որ ձին կծել է աղջկա աջ թևը: Նրանք պարեկային ծառայության ավտոմեքենայով աղջկան տեղափոխել են Գյումրու Ավստրիական մանկական բժշկական կենտրոն:

Կայքի տեղեկություններով, երեխայի կյանքին վտանգ չի սպառնում:

Պարեկներն ու ոստիկանության ծառայողները պարզում են ձիերի սեփականատիրոջ ինքնությունը:

Կիսվել սոց․ ցանցերում ՝
Urbat.am