❗️❗️Մաքսիմալ տարածել ❗️❗️
Անչափ կարևոր ու շտապ դրամահավաք 💙
😊Սիրելի՛ ընկերներ, լուսանկարի հրաշք աղջնակը 5-ամյա Անահիտն է, ում #շտապ անհրաժեշտ է բոլորիս օգնությունը։
Անահիտի մոտ 2023 թ․ ախտորոշվել է աջ մակերիկամի նեյրոբլաստոմա։
Ախտորոշումից անմիջապես հետո Անահիտը ստացել է քիմիոթերապիայի մի քանի կուրս Մոսկվայի քաղցկեղի մանկական կենտրոնում։ Այնուհետև անհրաժեշտ է եղել ոսկրածուծի փոխպատվաստում, որը հաջողությամբ իրականացվել է տարբեր հիմնադրամների (այդ թվում նաև` HFC Armeniaի) և բարեկամների աջակցության շնորհիվ։ Վիրահատությունից հետո Անահիտը նաև անցել է ճառագայթային կուրս։
💊 Ներկայումս հետազոտությունները ցույց են տալիս, որ նրա ապաքինման հնարավորությունները զգալի են, սակայն դրա համար անհրաժեշտ է իմունոթերապիա #Դինուտուկսիմաբ դեղորայքով, որի ողջ կուրսի արժեքը կազմում է 86,465,900 դրամ: Այդ գումարից 6,500,000 դրամը փոխանցվելու է երեխայի ծնողների կողմից, իսկ մենք պետք է հավաքենք 79,965,900 դրամ:
Մոսկվայում երեխայի բուժումն իրականացվում է անվճար հիմունքներով, սակայն այս դեղորայքի համար անհրաժեշտ է վճարել, որի հնարավորությունն ընտանիքը չունի։
❗ Կարևոր է յուրաքանչյուր րոպեն․ դեղն աղջնակին անհրաժեշտ է հնարավորինս շուտ՝ մինչև հուլիսի 20-ը։
Անահիտը մայրիկին հաճախ խնդրում է աղոթել իր համար, որ առողջանա և կարողանա իր փոքրիկ եղբոր կողքին լինել։ Երբեմն ցանկություն է հայտնում բժիշկ դառնալ, որ բուժի աշխարհի բոլոր բալիկներին։ Նրա սիրելի խաղալիքը Չիբուրաշկան է, որը նրան ուղեկցում է բուժման ընթացքում։
🙌🏻 Խնդրում ենք ձեր աջակցությունը, որպեսզի Անահիտը ստանա այս կենսականորեն կարևոր բուժումը։ Յուրաքանչյուր ներդրում նրան ավելի կմոտեցնի ապրելու հնարավորությանը՝ ապաքինմանը և առողջ ապագային։
Շնորհակալություն ձեր մշտական աջակցության համար։ 💙
✅ Փոխանցումներ կարող եք կատարել reArmenia-ի միջոցով՝ https://shorturl.at/hYmRf
Ինչպես նաև հետևյալ կերպ.
✅ArCa — 4083090010040213 (հիմնադրամի բիզնես քարտն է, ստացող՝ M. Armen կամ Armen Martirosyan)
✅ Idram — 110001045 (հիմնադրամի ID-ն է)
✅Սբերբանկ — 2202206749915844 (ստացող՝ Արթուր Գևորգյան, երեխայի հայրն է)
✅Բանկային փոխանցման միջոցով՝ Ամերիաբանկ, ստացող՝ Հայաստանի երեխաների առողջության հիմնադրամ․ նպատակ դաշտում անպայման նշել՝ «Նվիրաբերություն Անահիտ Գևորգյանի բուժման նպատակով»)
▪️ AMD — 1570070033850100
▪️ USD — 1570070033850101
▪️ EUR — 1570070033850146
✅Բոլոր ռեկվիզիտները կարող եք պատճենել այստեղ՝ https://bit.ly/4awiIrA
✅Բժշկական ու ֆինանսական բոլոր փաստաթղթերին կարող եք ծանոթանալ այստեղ՝ https://shorturl.at/cSoaM