Այս օրերին մարդիկ մշտական ու անօրոշության մեջ են, վախենում են աշխատանքը կորցնել, կամ վախենում են առողջությունը կորցնել, մոտիկներին կորցնել, հայրենիքը կորցնել, ու մշտական սպասումի մեջ են, թէ հեսա կարողա մի վատ բան պատահի։ Գիտե՞ք Քրիստոսն այս մասին զգուշացրել է

Այս օրերին մարդիկ մշտական ու անօրոշության մեջ են, վախենում են աշխատանքը կորցնել, կամ վախենում են առողջությունը կորցնել, մոտիկներին կորցնել, հայրենիքը կորցնել, ու մշտական սպասումի մեջ են, թէ հեսա կարողա մի վատ բան պատահի։ Գիտե՞ք Քրիստոսն այս մասին զգուշացրել է։

Երբ Նա խոսում էր Աշխարհի Վերջի մասին, ասում էր որ տագնապ է լինելու և «աշխարհի վրա գալիք պատահարների վախից եւ նախազգացումից մարդիկ պիտի մեռնեն։» Ղկ․ 21։25-26։ Նա խոսում էր անհավատ մարդկանց մասին, ովքեր չունեն Աստծո նկատմամբ երկյուղը։ Սիրելի մարդիկ, եթե դու Աստծո նկատմամբ երկյուղը չունես, ապա մնացած ամեն ինչի նկատմամբ վախ կունենաս։

Իսկ եթե դու Աստծո նկատմամբ երկյուղ ունես, որ իմաստության սկիզբն է, ապա դու ուրիշ ոչ մի բանի նկատմամբ վախ չես ունեն։ Իսկ Աստծո նկատմամբ երկյուղը, որ շնորհ է Աստծուց, որ պետք է խնդրել, դա այն է, որ Տիրոջ հետ հարաբերությունը քո համար այնքան թանկ է, որ դու երկյուղում ես, որ հանկած մի բան այնպես չանես, որ վտանգես այդ հարաբերությունը։ Այսօր աշխարհում, և նաև մեր ազգի մեջ շատ ու շատ մարդիկ չունեն Աստծո նկատմամբ ոչ մի երկյուղ։

Թեկուզ Պատարագի էլ գնան ու աղոթք անեն, բայց երբ պահը գալիս է, «ես կարծում եմ, սենց» կամ «ես կարծում եմ նենց։» Իրենց կարծիքն ավելի կարևոր է քան Աստծո պատվիրանը։ — Որպեսզի մենք ապաքինվենք ու բժշկվենք այս վիճակից, պետք է որ մեր ազգի մեջ շատանա Տիրոջ նկատմամբ երկյուղը։ Որ մարդը գազան չդառնա, ու մի քիչ ավելի զգույշ լինի իր խոսքի, հագուկապի, վարքի ու մտքերի մեջ։ Խնդրում եմ, դուք եթե հասկանում ես այս բաների կարևորությունը, ձեր աղոքների մեջ խնդրեք, որ Քրիստոսը մեր ազգի զավակներին Իր նկատմամբ երկյուղն ունենալու շնորհ տա։ Առանց Աստծո երկյուղի շատ վատ բաներ են պատահում։ Այդ մասին գրված է Առակաց գրքի առաջին գլխում։ Խնդրում եմ նայեք։

Կիսվել սոց․ ցանցերում ՝
Urbat.am