Թուրքիայում երկրաշարժ է տեղի ունեցել

Թուրքիայի հարավ-արևմուտքում գտնվող Մուղլա նահանգում 4,1 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել։ Այս մասին X-ի իր միկրոբլոգում հայտնել է Թուրքիայի Արտակարգ իրավիճակների կառավարման գործակալությունը (AFAD):

Գերատեսչության տվյալներով՝ ստորգետնյա ցնցումները գրանցվել են տեղի ժամանակով 16։55-ին (Երևանի ժամանակով՝ 17։55) Դաթչա շրջանում։

Երկրաշարժի օջախը գտնվել է 6,97 կմ խորության վրա։

Կիսվել սոց․ ցանցերում ՝
Urbat.am