Առաջիկա ժամերին Մոսկվան կարող է ծածկել տեղատարափ անձրեւների և կարկուտի ավելի հզոր ալիք

Մոսկվայի առանձին շրջաններում ուրբաթ երեկոյան տեղացել է ամսական տեղումների նորմայի մինչեւ 20 տոկոսը, առաջիկա ժամերին մայրաքաղաքը կծածկի տեղատարափ անձրեւների երկրորդ ալիքը՝ կարկուտով եւ քամու ուժեղ պոռթկումներով, հայտնում է Մոսկվայի քաղաքային տնտեսության համալիրը Telegram-ալիքում:

Առաջիկա ժամերին մայրաքաղաքը, իԻնչպես հաղորդվում է, կարող է ծածկել տեղատարափ անձրեւների ավելի հզոր ալիք՝ ամպրոպներով, կարկուտով, քամու՝ վայրկյանում մինչեւ 25 մետր ուժգնացմամբ:

«Խնդրում ենք քաղաքացիներին զերծ մնալ վատ եղանակին փողոցում գտնվելուց ։ Եթե դա հնարավոր չէ, չափազանց ուշադիր եղեք, մի թաքնվեք ծառերի տակ և մի կայանեք մեքենաներ դրանց մոտ: Վարորդներին՝ խստորեն պահպանել արագության ռեժիմը և հեռավորությունը», — ընդգծել են հաղորդագրության մեջ։

Աղբյուր` Փաստինֆո

Կիսվել սոց․ ցանցերում ՝
Urbat.am