Այս աշխարհը ձեզ սովորեցնում է, որ Աբորտը ընտրություն է և դուք դրա իրավունքն ունեք: Մի խաբվեք, այդպես չէ: Աբորտը Աստուծո կողմից ստեղծված անհատ մարդու սպանությունն է իր երկրավոր ծնողի կողմից, նաև նրանց կողմից ովքեր այդ մորը դրդել են աբորտի, պաշտպանել կամ կատարել հղիության արհեստական վիժեցումը:
Դժբախտաբար այդ տեսակ մեղքը կանայք կատարում են հիմնականում երիտասարդ ժամանակ, իսկ ափսոսանքի ու զղջման զգացումը մի մասի մոտ առաջանում է շատ ավելի ուշ տարիքում երբ մարդիկ սկսում են քիչ քիչ հաշտություն փնտրել կյանքի հետ: Եթդ դուք այսօր զղջում էք ձեր արած աբորտի կամ աբորտների համար, կամ զղջում էք որ որևէ մեկին դրդել կամ քաջալերել էք այդ քայլին, ապա կա փրկության ճանապահ ըստ Աստվածաշնչի, ու այդ միակ ճանապահը անկեղծ զղջումն ու ապաշխարանքն է:
ԻՆՉՊԵՍ ԳԻՏԵՆՔ ՈՐ ԱՅՍ ՄԵՂՔԸ ՆԵՐՎՈՒՄ Է
1. Դրա համար ասում եմ ձեզ. ամէն մեղք եւ հայհոյանք կը ներուեն մարդկանց, բայց Հոգու դէմ հայհոյանքը չպիտի ներուի։ Մաթ. 12:31
2. Իսկ եթէ խոստովանենք մեր մեղքերը, հաւատարիմ է նա եւ արդար՝ մեր մեղքերը մեզ ներելու եւ մաքրելու համար մեզ ամէն անիրաւութիւնից։ 1 Հովհ 1:9
3. Քանզի պիտի ներեմ նրանց անիրավությունները և նրանց մեղքերն ու անօրենություններն այլևս չպետք է հիշեմ: Եբրայեցիս 8:12
4. Ապաշխարեցէ՛ք, որովհետեւ երկնքի արքայութիւնը մօտեցել է: Մաթևոս 3:2: