Հուլիսին 3-ին Իջևան ու Դիլիջան համայնքներից զորակոչիկների հերթական խմբերը մեկնեցին զինվորական ծառայության: Նորակոչիկները շուտով կհամալրեն հայոց բանակի շարքերը, պարտքը տալու սրբազան հայրենիքին և կատարելու սահմանադրորեն ամրագրված իրենց պարտականությունը:
Նորակոչիկների շարքում էր նաև Տավուշի մարզից առաջին իգական սեռի ժամկետային զինծառայող Աննա Մարությանը: Տավուշ Մեդիայի հետ զրույցում Աննան նշեց, որ հայրենիքի պաշտպանությունը բոլորիս պարտքն է: