Այսօր հաղորդավարուհի Արմինե Ճաղարյանի ծննդյան օրն է… Շնորհավոր երկնային ծնունդդ:
Այսօր հաղորդավարուհի Արմինե Ճաղարյանի ծննդյան տարեդարձն է: Հաղորդավարուհին կդառնար 34
տարեկան: Հաղորդավարուհու անժամանակ մահը շոկի էր ենթարկել ոչ միայն նրա հարազատներին ու ընկերներին, այլ նաեւ հանրությանը:
Հիշեցնենք, որ մայիսի 9-ին «Շանթ» հեռուստաընկերությամբ հեռարձակվող «Ճամպրուկս ու ես» հաղորդման վարող Արմինե Ճաղարյանը ողբերգական պատահարի զոհ էր դարձել, ընկել էր Դեբեդ գետը:
Փրկարարներն Ալավերդի քաղաքի «Սանահին» կայարանի մոտակայքից՝ Դեբեդ գետից, դուրս էին բերել Ա․ Ճ․-ին (ծնված 1991 թ․) և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային․ տուժածը հոսպիտալացվել է Ալավերդու ԲԿ, որտեղ արձանագրվել է վերջինիս մահը։
Հավելենք, որ հեռուստալրագրող Արմինե Ճաղարյանի ողբերգական մահվան դեպքի առթիվ ՀՀ Լոռու մարզի դատախազությունում, ՀՀ ՔԿ Լոռու մարզային վարչությունում նախապատրաստված նյութերի հիման վրա, հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 279-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետի հատկանիշներով: