Աղաչում եմ, Տե´ր Հիսուս, և ընկնում Քո սուրբ Խաչի առջև. նրա բարեխոսությամբ ընդունիր աղաչանքներս նրանով զորացրու ինձ իմ կոչման մեջ, որի համար կանչվեցի, ու Քո պատվիրաններում, որոնք սովորեցի

Աղաչում եմ, Տե´ր Հիսուս, և ընկնում Քո սուրբ Խաչի առջև. նրա բարեխոսությամբ ընդունիր աղաչանքներս նրանով զորացրու ինձ իմ կոչման մեջ, որի համար կանչվեցի, ու Քո պատվիրաններում, որոնք սովորեցի.

Այն թող ամուր բերդ լինի ինձ և հզոր աշտարակ` թշնամու առաջ: Զարդարիր ինձ սրանով՝ իբրև հոգեղեն զարդով և իմանալի լույսով:

Եվ Գաբրիելի ահեղ բարբառի օրը՝ սուրբ Խաչդ երևալիս, լուսավորիր խավարած հոգիս` լույսով բարձրանալու անմահ Փեսայիդ ընդառաջ՝ խառնվելու հայրապետների երամներին, մարտիրոսների դասերին և հրեշտակների գնդերին:
Հավիտյանս Հավիտենից Ամեն 🙏

 

Կիսվել սոց․ ցանցերում ՝
Urbat.am