«Մի՛ վնասեք հանրային լողափերի գույքը». մեկնարկել է լողափնյա հանգստի սեզոնը

«Սևան» ազգային պարկի տարածքում գտնվող հանրային լողափերում մեկնարկել է լողափնյա սեզոնը։

Գործելու է 6 հանրային լողափ, որտեղ առկա են հետևյալ անվճար ծառայությունները՝

Խաղահրապարակներ
Հանդերձարաններ
Ցնցուղարաններ
Շվաքարաններ

Հանրային լողափերում իրականացվելու է ջրափրկարարական ծառայություն, գործելու են բուժկետեր, Էկոպարեկային և Ջրային պարեկային ծառայության կողմից ապահովվելու է հասարակական կարգի պահպանությունը։

Հանրային լողափեր քաղաքացիների մուտքն ազատ է։

«Հարգելի քաղաքացինե՛ր, ձեր հանգիստը կազմակերպելիս մաքուր, խնամված և անխաթար պահե՛ք շրջակա միջավայրը և մի՛ վնասեք հանրային լողափերի գույքը»,- ասվում է Շրջակա միջավայրի նախարարության տարածած հաղորդագրությունում։

Կիսվել սոց․ ցանցերում ՝
Urbat.am