Այսօր առավոտյան ոստիկանությունում ահազանգ է ստացվել, թե Գյումորւ «Շիրակ» օդանավակայանում ռումբ է տեղադրված։ Օդանավակայանի աշխատակիցները տարհանվել են։ Տեղում աշխատում են ոստիկանները։
MediaHub-ին հայտնի դարձավ, որ ոստիկանության աշխատակիցները պարզել են, որ ռումբի ահազանգը կեղծ է, այդ պատճառով արտակարգ միջոցներ չեն ձեռնարկել, ավելին՝ ասացին, որ կեղծ ահազանգի հեղինակին արդեն հայտնաբերել են։ Հերթական անադեկվատ մեկը, փաստորեն, ռումբի տեղադրման կեղծ ահազանգ է հնչեցրել։
Ոստիկանությունից մեր այս տեղեկությունը ո՛չ հերքեցին, ո՛չ հաստատեցին, ասացին՝ այս պահին աշխատանքներ են տարվում, լրացուցիչ կտեղեկացնեն։