Ամրակիցի Սուրբ Նիկոլայ Հրաշագործ եկեղեցի (ռուս.՝ Церковь Николая Чудотворца), ռուս-ուղղափառ եկեղեցի Հայաստանի Լոռու մարզի Ամրակից գյուղում։ Կառուցվել է 1848 թվականին[2] (այլ տվյալներով 1879 թվականին[3]) ուկրաինացի կազակների կողմից հիմնված Նիկոլաևկա (այժմ՝ Ամրակից) գյուղի ռուս-ուղղափառների համար։ 1910-1914 թվականներին վերակառուցվել է՝ ստանալով այժմյան տեսքը։
Գործել է մինչև 1988 թվականը։ Զգալիորեն վնասվել է Սպիտակի երկրաշարժի ժամանակ։ Գտնվում է վթարային վիճակում։ 2009 թվականին նրա մեջ գտնվող սրբապատկերները տեղափոխվել են Գյումրու ռուսական եկեղեցի[4]։
Հանրապետական նշանակության հուշարձան է (համարանիշը. 5.13.4) Եկեղեցին պատկանում է Եկատինոգրադի Կուբանի թեմին։
Եկեղեցուն հարավից կից է զանգակատունը։ Կառույցը քարաշեն է, տանիքը՝ փայտից։
Եկեղեցին կառուցվել է Ճարտարապետ Անդրեյ Ապլակսինի «Նեոռուսական ոճով»։
Եկեղեցին զգալիորեն վնասվել է 1988 թ․-ի Սպիտակի երկրաշարժից, սակայն չի խոնարհվել։ Եկեղեցին փակ է, չի գործում։ Այն լուռ վկան է երբեմնի այստեղ հաստատված կազակների աշխույժ կյանքի ու գործունեության։