Կրшկոցներ՝ Երևանում. հրшզենային վնասվածքով հիվանդանոց է տեղափոխվել Մալաթիայում հայտնի «դիլխոր Դավոն»

Այսօր՝ հունիսի 29-ին, կրակոցներ են հնչել Երևանում: Ժամը 14:30-ի սահմաններում «Աստղիկ» բժշկական կենտրոնից ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության Մալաթիայի բաժին ահազանգ է ստացվել, որ հրազենային վնասվածքներով իրենց մոտ է տեղափոխվել մի քաղաքացի:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հիվանդանոց է մեկնել ոստիկանության Երևան քաղաքի վարչության պետ, ոստիկանության գեներալ-մայոր Սևան Քոչարյանը, վարչության պետի օպերատիվ գծով տեղակալ Խորեն Բարխոյանն ու ոստիկանության Մալաթիայի բաժնի պետ Հարություն Դանիելյանը:

Հիվանդանոցում բժիշկները ոստիկաններին հայտնել են, որ վիրավորը գտնվում է վիրահատարանում և ի վիճակի չէ կատարվածի մասին բացատրություն տալ:Մինչև բժիշկները պայքարում էին վիրավորի կյանքի համար, ինչը նրանց հաջողվել է, ոստիկանության Երևան քաղաքի վարչության քրեական հետախուզության բաժնի, ոստիկանության Մալաթիայի բաժնի քրեական հետախուզության և համայնքային ոստիկանության բաժանմունքի ծառայողները, համագործակցելով ՀՀ ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 4-րդ գումարտակի պարեկների հետ՝ գնդի հրամանատար Անդրանիկ Իսախանյանի, գումատակի հրամանատար Արմեն Գասպարյանի գլխավորությամբ օպերատիվ տեղեկություններով պարզել են, որ վիրավորը հիվանդանոց է տեղափոխվել Սվաճյան 24 շենքի բակից:Ոստիկաններն ու պարեկները, ժամանելով նշված շենքի վայր, մուտքերից մեկում ու դրսում հայտնաբերել են արնանման հետքեր:Տարածքը սահմանազատել են ՊԾ Երևան քաղաքի գնդի 4-րդ գումարտակի 3-րդ վաշտի հրամանատարի ժամանակավոր պաշտոնակատար Դավիթ Քարիմյանն ու պարեկներ Ծովինար Մկրտչյանը, Գագիկ Հարությունյանն ու Ալբերտ Ավետիսյանը:

Դեպքի մասին ոստիկանության Մալաթիայի բաժնից տեղեկությւոնը փոխանցել են ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Մալաթիայի քննչական բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ օրվա պատասխանատու հերթապահ քննիչի գլխավորությամբ:Դեպքի փաստով քննչական բաժնում սպանության փորձի հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ:

Ոստիկանությունն ու քննչական բաժինը ձեռնարկում են անհրաժեշտ օպերատիվ հետախուզական և քննչական համատեղ գործողույթուններ՝ դեպքի հանգամանքները պարզելու, հանցագործությունը կատարած անձի կամ անձանց և վիրավորի ինքնությունը պարզելու, ինչպես նաև հանցագործության գործիք հրազենը հայտնաբերելու ուղղությամբ:Դեպքի վայրում հավաքված մի քանի քաղաքացիներ, ովքեր հրաժարվեցին տեսախցիկի առաջ խոսել, ասում էին, որ վիրավորը Մալաթիայում հայտնի «դիլխոր Դավոն» է:Գ Շամշյանի տեղեկություններով՝ վիրավորը Երևանի բնակիչ 43-ամյա Դավիթ Շախբազյանն է:

 

Կիսվել սոց․ ցանցերում ՝
Urbat.am