Մենք չենք նահանջելու, որովհետև նահանջը նշանակում է մահ ու վերջ մեր երկրին. Բագրատ Սրբազան (Տեսանյութ)

Շարունակվում է Բագրատ Սրբազանի այցը Սյունիքի մարզ:

Սրբազանը սյունեցիների հետ հանդիպմանը հայտարարել է` չեն նահանջելու:

«Այս պայքարը չընդհատվող պայքար է ու հենց այնպես դուրս չի եկել աշխարհի վրա։ Մենք այսօր կռվում ենք չարիքի դեմ, դժբախտություն ու մահ բերողի դեմ։ Նա մարդկանց կյանքերը դժբախտացրել է ու մեր երկիր մահ է բերել թե՛ իր առօրյա ներկայությամբ, թե՛ որպես կառավարիչ։

Մենք չենք նահանջելու, որովհետև նահանջը նշանակում է մահ ու վերջ մեր երկրին»,- նշել է Բագրատ Սրբազանը:

Կիսվել սոց․ ցանցերում ՝
Urbat.am