«Վահե Ղազարյան, ուշադիր լսեք․ մի՛ արեք․ Ուղիղ ասում եմ՝ հանցագործություն եք անում»․ Բագրատ Սրբազանը խոսք ուղղեց ՆԳ նախարարին

Սուրբ Աննա եկեղեցու բակից Բագրատ Սրբազանը դիմեց ՆԳ նախարար Վահե Ղազարյանին․

«Շատ անհանգստացնող է այս ոստիկանական միջամտությունը, և առիթն օգտագործելով՝ ուղիղ ասում եմ․ պարոն Վահե Ղազարյան, արդեն երրորդ անգամ եմ Ձեզ դիմում՝ վեր չկենամ, չգամ հանդիպելու Ձեզ։ Ուրիշ հանգամանքներում կասեի՝ քեզ, բայց հիմա ասում եմ՝ Ձեզ։ Ուղիղ երեսիս նայեք ու ուշադիր լսեք․ մի՛ արեք, Դուք հանցագործություն եք անում, ուղիղ ասում եմ՝ հանցագործություն է։ Ում հրամանն եք կատարում՝ չգիտեմ, բայց թող ամեն տեղ իմանան՝ ձեր ընկերներն էլ իմանան, մտերիմ ընկերները, թող իմանան, որ սա անընդունելի է։ Հրահանգ տվեք այդ մեքենաներն ապօրինի կալանքից ազատելու մասին և դադարեցրեք այս անընդունելի հարձակումը մարդկանց վրա և հալածանքը մարդկանց նկատմամբ։

Եթե չեք կարողանում ընդդիմանալ, ստիպված եք լինում հրամաններ կատարել, ավելի լավ կլինի հրաժարվեք ուղղակի»։

Նշենք, որ ոստիկանները տուգանում կամ տուգանային հրապարակ են տեղափոխում հավաքին աջակցող վարորդներին, ովքեր Սուրբ Աննա եկեղեցու հարակից խաչմերուկում ազդանշան են տալիս։ Նախորդ օրերին էլ բիրտ ուժժ են կիրառել ակցիայի մասնակիցներ նկատմամբ։

Կիսվել սոց․ ցանցերում ՝
Urbat.am