Նարեկ Սամսոնյանի և Վազգեն Սաղաթելյանի գործի առկայությունը հուշում է, որ ԲԴԽ-ից և քաղաքական բարձր իշխանությունից հանձնարարություններ տրվել են. Փաստաբան (Տեսանյութ)

Նարեկ Սամսոնյանի և Վազգեն Սաղաթելյանի գործով անպայմանորեն ԲԴԽ-ից և քաղաքական բարձր իշխանությունից հանձնարարություններ տրվել են. «Իմնեմնիմի»-ի գործով դատավարությունից հետո, երբ նիստը նախագահող Տիգրան Ոսկանյանն ինքնաբացարկ հայտնեց, հայտարարեց Վազգեն Սաղաթելյանի փաստաբան Արսեն Բաբայանը։

«Ճնշումներ որ կան բոլոր դատավորների նկատմամբ, հաստատվել է վաղուց՝ Նարեկի ու Վազգենի կալանքը և ընդհանրապես այն, որ այս գործը գոյություն ունի մինչև հիմա, դրանով հաստատվել է։ Թե կոնկրետ այս գործով ինչ աստիճանի հանձնարարական է տրվել դատավորին և նա ինչքանով է կարողացել հնարավոր հանձնարարությանը դիմադրել՝ չեմ կարող ասել»,-ասաց Բաբայանը։

Թե ինչ սպասելիքներ կան՝ Բաբայանը նշեց. «Եթե կվերամակագրվի այնպիսի դատավորի, որը կունենա ուժ, արդարադատություն իրականացնելու իրական կարողություն, կարող ենք ակնկալել որոշակի հույսեր։ Այս դատավորը կոնկրետ այդպիսն էր և ապացուցել էր նախկին դատական ակտով։ Սակայն գտավ, որ ինքը չպետք է քննի այս գործը, որ կարող է հասարակության մոտ կասկած առաջանալ՝ ինքը անաչառ չի։ Ափսոսում եմ, քանի որ փորձից գիտենք, որ գործ ունեինք արդարադատություն իրականացնող քիչ մնացած դատավորներից մեկի հետ»,-ասաց Բաբայանը։

Понравилась статья? Поделиться с друзьями:
Urbat.am
Добавить комментарий

;-) :| :x :twisted: :smile: :shock: :sad: :roll: :razz: :oops: :o :mrgreen: :lol: :idea: :grin: :evil: :cry: :cool: :arrow: :???: :?: :!: