Ճամբարակում տեղի ունեցած պատահարի հետևանքով այս պահի դրությամբ կա երկու զոհ։ Այս մասին MediaHub-ն հայտնեցին ՆԳՆ-ից:
Որոնողափրկարարական աշխատանքների արդյունքում փլատակներում հայտնաբերվել է շենքի բնակիչներից մեկի դին։ Շենքի երեք բնակիչ որոնվում են։
Հիշեցնենք, ավելի վաղ գրել էինք, որ այսօր՝ հունիսի 11-ին, ողբերգական պայթյուն և փլուզում է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում: Ժամը 08:35-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ճամբարակ քաղաքի Պարույր Սևակ 4-րդ շենքում պայթյուն և փլուզում է տեղի ունեցել:
Պարզվել է, որ նշված շենքի հարկերից մեկում պայթյուն-փլուզում է տեղի ունեցել, ինչի հետևանքով 1 հոգի տեղում մահացել է և ըստ դեպքի վայրում հավաքված քաղաքացիների հայտնածի՝ կա մոտ 10 վիրավոր և 4 անհետ կորած: