Ի՞նչ է կատարվել Զվարթնոց» օդանավակայանում

Խարդախության մեղադրանքով հետախուզվող օտարերկրացին ձերբակալվեց «Զվարթնոց» օդանավակայանում

Հունիսի 7-ին` ժամը 3.30-ին, Համայնքային ոստիկանության «Զվարթնոց» օդանավակայանի բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ օդանավակայանում ձերբակալվել է օտարերկրյա քաղաքացի 41-ամյա տղամարդ: 2020 թվականի հոկտեմբերից նա հետախուզվում էր Իրանի Իսլամական Հանրապետության իրավապահ մարմինների կողմից` խարդախության մեղադրանքով, խափանման միջոցը՝ կալանք։
Նրա հայտնաբերման մասին հայտնվել է Հայաստանում Ինտերպոլի ԱԿԲ-ին։

Կիսվել սոց․ ցանցերում ՝
Urbat.am