Գիտե՞ք ինչու ձեր ընկերները ձեզ չեն լայքում:
Ոչ այն պատճառով, որ նրանք չեն տեսնում ձեր գրառումները: Եվ ոչ այն պատճառով, որ նրանք չեն հետաքրքրվում:
Նրանք տեսնում են, Նրանք կարդում են։ Նրանք հետաքրքրվում են։ Նրանք կարող են նույնիսկ հիանալ քեզանով, բայց… Լուռ:
Որովհետև լայքը «խոստովանություն»է։
Ընդունումն է մի բանի,որ դու կարողացար,իսկ նրանք վախեցան կարծիքներից,թե ինչ կասեն մարդիկ։
Ոմանք ձեզ անվերջ կքննադատեն՝ ցանկանալով արժեզրկել ձեզ և նվազեցնել ձեր ջանքերը։ Մյուսները պարզապես կլռեն, կարծես ոչինչ չեն նկատում: Եվ մարդկանց շատ փոքր խումբը բացահայտորեն կոգեշնչվի ձեզանով։
Ձեր ծանոթներից աջակցություն մի սպասեք, կառուցեք ձեր բիզնեսը,կիսվեք ձեր պարտություններով և նվաճումներով։Ձեր ապրումներով կիսվեք։
Միգուցե հիմա ինչ-որ մեկը ժպտալով շրջում է, քանի որ հիշել է ձեր կատակը: Կամ ինչ-որ մեկը ոգեշնչված է ձեր հավատքով: Եվ ինչ-որ մեկը, ով լսում է մի երգ, նշում է ձեզ: Եվ ինչ-որ մեկը սուրճ կամ թեյ է խմում ձեր նվիրածած բաժակով: Եվ ինչ-որ մեկը որոշեց փոխել իր կյանքը, քանի որ կարդաց ձեր գրառումը և դարձավ այդ ելակետը՝ ընտրելով ինքն իրեն: Եվ գուցե ինչ-որ մեկը ոգեշնչված է ձեր լուսանկարներից և գտավ իրեն մոդելավորման մեջ: Իսկ միգուցե ինչ-որ մեկի համար դուք դարձել եք ընթերցանության կամ սովորելու կամ երաժշտական գործիք նվագելու մոտիվացիա:
Կարիք չկա «կառչել»նրանցից, ովքեր արժեզրկում են։ Կենտրոնացեք նրանց վրա, ովքեր գնահատում են ձեզ:
Նատալոչկա Բիխովեց