Փաշինյանը իր մեղքը գցում է ժողովրդի վրա, ասում է՝ ինձ վատ ժողովուրդ է փայ ընկել․ Քոչարյան

Այս իշխանությունը երկիրը սարքել է տրենաժոր ու յոթ տարի է՝ այդ տրենաժորի վրա ինչ-որ փորձեր է անում, վերջը տրենաժորն է ջարդվում։ Այս մասին մի քանի լրատվամիջոցների տված հարցազրույցում նշեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը։

«Իրենք ընդունում են որ մնացել են յոթ տարի մեկ դասարանում, ընդունում են, որ տգետ են, ընդունում են, որ ձախողվել են։ Հիմա իմ առաջարկը հետևյալն է. կարելի է տգիտության էմոջի սարքել Նիկոլ Փաշինյանի կերպարով, որ երբ ուզում ես տգիտություն բառը չօգտագործել, այդ էմոջին դնես, օրինակ iPhone-ներում։ Դա փայլուն կաշխատի, հատկապես երիտասարդների շրջանում: Մի իշխանություն, որ ասում է՝ ես տգետ եմ, յոթ տարի մի դասարանում եմ մնացել։ Առաջ երկու-երեք տարի, որ մնում էին մի դասարանում, հատուկ դպրոց էին տալիս։ Հիմա սրանք մնում են իշխանության, և ժողովուրդը դա մինչ այսօր հանդուրժում է։

Ինքը (նկատի ունի Նիկոլ Փաշինյանին–խմբ) ասում էր՝  մենք փայլուն երկիր ունենք, փայլուն ժողովուրդ ունենք, կիրթ և այլն, իսկ յոթ տարի անց ասում է՝ չէ ունենք անգրագետ ժողովուրդ, ձեր աղքատությունը ձեր գլխում է, ունենք փնթի, վախկոտ ժողովուրդ։ Ինքը ինչ-որ ձևով պիտի արդարացնի իր ձախողումները, հիմա ինքը այդ մեղքը գցում է ժողովրդի վրա, ասում է՝ այդ ես չեմ մեղավոր, ինձ ուղղակի վատ ժողովուրդ է փայ ընկել, այդ ժողովուրդը դեֆեկտ ունի, բռակ ժողովուրդ է։ Իրականում գործարանային դեֆեկտ ունեցողը ղեկավարն է»,–ասաց նա։

Ռոբերտ Քոչարյանը հիշեցնելով, որ Հայաստանը ղեկավարել է 1998-2008 թվականներին, նկատեց. «Փայլուն ժողովուրդ է, աշխատող, աշխատասեր, և դա եղել է մեր մրցակցային առավելությունը։ Ոչ մեր աշխարհագրությունն է, ոչ բնական պաշարներն են, մեր մրցակցային առավելությունը եղել է մեր վերաբերմունքը մեր ժողովրդի նկատմամբ, որպես լավ մասնագիտական, բիզնեսի հմտություններ, ճարպիկություն ունեցող մարդիկ։

Կիսվել սոց․ ցանցերում ՝
Urbat.am