Մի աղջկա խաթր այդ զուլումը կբերեն այդ ընտանիքի գլխի՞ն, այդ աղջիկն իբր ասել է՝ Արսենն իրեն անհանգստացնում է, կանչել է, վրեժ լուծել

Լոռու մարզի Ծաղկաբեր համայնքում շոկի մեջ են 29–ամյա Արսեն Նիկողոսյանի սպանության լուրից։

NEWS.am–ի հետ զրույցում Ծաղկաբերի բնակիչները պատմել են, որ աղջկա թեմա է եղել։

«Արսենը մի աղջկա էր ուզում, հետո այդ աղջիկը կողքի գյուղից մի տղայի հետ ամուսնացավ։ Երկու տղա ինչ են խոսել, չգիտենք, իրեն կանչել են ու սպանել… շատ ծանր վիշտ է։ Աղջկա մոմենտ ա եղել»,– ասացին համագյուղացիները։

«Մի աղջկա խաթր այդ զուլումը կբերեն այդ ընտանիքի գլխի՞ն, այդ աղջիկն իբր ասել է՝ Արսենն իրեն անհանգստացնում է, կանչել է, վրեժ լուծել։ Բա ըսենց բան կանե՞ն, ըսենց կծեծե՞ն, թուրքն ըտենց բան էլ չեն անի»,– նշեց մեկ այլ համագյուղացի։

Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում:

Կիսվել սոց․ ցանցերում ՝
Urbat.am