Ալեն Սիմոնյանը Դաշնակցությանը խնդրեց այլևս չհիշեցնել իր թքելու միջադեպը, թե չէ այնքան բան կհիշեցնի «109 թե 112 տարեկան կուսակցության մասին» (Տեսանյութ)

Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը խնդրում է այլևս չհիշատակել իր թքելու միջադեպը:

«Ի տարբերություն ոմանց` ես իմ սխալն ընդունել ու ներողություն եմ խնդրել վիրավորանքին ի պատասխան արված սխալ արարքի համար, կոչ եմ անում մյուսներին, ովքեր սխալ են գործում, չզլանալ ու ներողություն խնդրել, խնդրում եմ այլևս այդ օրինակը չհիշեցնել, որովհետև այնքան բան կհիշեցնեմ, որ կարող է չհերիքի 109 թե 112 տարեկան ձեր կուսակցության մասին», — դիմելով «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմենուհի Կյուրեղյանին` ասաց Սիմոնյանը:

Տեղից պատգամավոր Գեղամ Մանուկյանը ակնարկ արեց, որին ԱԺ նախագահն արձագանքեց. «Ես փոքր եմ, թե փոքր չեմ՝ ժողովուրդն է որոշել, թե ով է փոքր հիմա այստեղ, ով` մեծ»:

Понравилась статья? Поделиться с друзьями:
Urbat.am
Добавить комментарий

;-) :| :x :twisted: :smile: :shock: :sad: :roll: :razz: :oops: :o :mrgreen: :lol: :idea: :grin: :evil: :cry: :cool: :arrow: :???: :?: :!: