Բացահայտվել է տարվա աղմկահարույց քրեական դեպքերից մեկը

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով` Հայաստանի Քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Աբովյանի քննչական բաժնի հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Տիգրան Բաղյանի ճիշտ, գրագետ ու պրոֆեսիոնալ աշխատանքի արդյունքում բացահայտվել է առանձնապես ծանր, մի քանի բազմադրվագ հանցագործություններ։

Մինչ այդ, իրենց օպերատիվությամբ փայլել են ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Պարեկային ծառայության Կոտայքի մարզի գումարտակի 2-րդ վաշտի 1-ին դասակի պարեկները՝ գումարտակի հրամանատարի տեղակալ Լևոն Բադալյանի, գումարտակի ծառայության ավագ տեսուչ Արտակ Ասատրյանի, գումարտակի ծառայության տեսուչ Կառլեն Բաղյանի, վաշտի հրամանատար Դավիթ Հովհաննիսյանի և դասակի հրամանատար Արմեն Ավետիսյանի գլխավորությամբ։

Պարեկները հետապնդել ու վնասազերծել էին առանձնապես ծանր հանցագործությունների մեջ կասկածվող Արտաշ Խաչատրյանին, ով բերման էր ենթարկվել ոստիկանության Աբովյանի բաժին, որտեղ էլ դեպքի փաստով փաստաթղթեր էին ձևակերպվել և փոխանցվել ՀՀ Քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Աբովյանի քննչական բաժին և նախաձեռնվել էր քրեական վարույթ Տ․ Բաղյանի կողմից, ում ցուցաբերած սրտացավ ու պրոֆեսիոնալ աշխատանքը տվեց իր արդյունքը։

Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։

Понравилась статья? Поделиться с друзьями:
Urbat.am
Добавить комментарий

;-) :| :x :twisted: :smile: :shock: :sad: :roll: :razz: :oops: :o :mrgreen: :lol: :idea: :grin: :evil: :cry: :cool: :arrow: :???: :?: :!: