Մահացել է Հռոմի Ֆրանցիսկոս պապը

Հռոմի պապ Ֆրանցիսկոսը մահացել է կյանքի 89-րդ տարում։ Ֆրանցիսկոս պապը մահացել է երկուշաբթի առավոտյան, տեղեկացրել է կարդինալ Քեւին Ֆերելը, տեղեկացրել է AP-ը։

 

«Առավոտյան ժամը 7.35-ին Հռոմի եպիսկոպոս Ֆրանցիսկոսը վերադարձել է Տիրոջ տուն։ Նրա ողջ կյանքը նվիրված էր Տիրոջը եւ նրա Եկեղեցուն ծառայությանը»,- ասել է Ֆարելը հայտարարությունում։

Հիշեցնենք, որ Հռոմի պապը նախօրեին Սուրբ Հարության ուղերձում խաղաղության կոչ է արել Հայաստանին ու Ադրբեջանին։

Կիսվել սոց․ ցանցերում ՝
Urbat.am