Ողբերգական դեպք է տեղի ունեցել. Չինարի գյուղի 55-ամյա և 49-ամյա բնակիչ ամուսինները տանը հանկարծամահ են եղել

Ապրիլի 14-ին՝ ժամը 9.47-ին, ոստիկանության Տավուշի մարզի օպերատիվ կառավարման կենտրոն «Այգեձոր» բժշկական կենտրոնից ահազանգ է ստացվել, որ Չինարի գյուղի 55-ամյա և 49-ամյա բնակիչ ամուսինները տանը հանկարծամահ են եղել։

 

Համայնքային ոստիկանության Տավուշի բաժնից օպերատիվ խումբ է մեկնել:

 

Նախնական տվյալներով՝ ամուսինները մահացել են խոհանոցում եղած մարինացված վարունգի թթվից:

 

Արտաքին զննությամբ դիակների վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել:

 

Կազմված փաստաթղթերը ներկայացվել են նախաքննական մարմին։

Կիսվել սոց․ ցանցերում ՝
Urbat.am