Սարսափելի դեպք է տեղի ունեցել Երևանում…մանրամասներ

Այսօր՝ փետրվարի 1-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 09:30-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի Դրոյի փողոցի շենքերից մեկի բնակիչը չի արձագանքում դռան թակոցներին և հեռախոսազանգերին: Գրել է «Շամշյանը»։

Վերջիններս սահմանազատել են տարածը, իսկ հրշեջ-փրկարարները հատուկ տեխնիկայի միջոցով բացել են դուռը և հյուրասենյակում հայտնաբերել են տղամարդու կախված դի:

Դեպքի վայր են ժամանել ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Արտակ Ասատրյանի գլխավորությամբ:

Ահազանգով ժամանել են նաև Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի քննչական բաժնի խումբը՝ բաժնի պետի և օրվա պատասխանատու հերթապահ քննիչի գլխավորությամբ:

Դեպքի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ:

Տեղում պարզվել է, որ ինքնասպանություն գործած տղամարդը նույն տան բնակիչ 40-ամյա էդուարդ Ս.-ն է:

Понравилась статья? Поделиться с друзьями:
Urbat.am
Добавить комментарий

;-) :| :x :twisted: :smile: :shock: :sad: :roll: :razz: :oops: :o :mrgreen: :lol: :idea: :grin: :evil: :cry: :cool: :arrow: :???: :?: :!: