Գյումրիի մի քանի տեղամասերում կլինի վերահաշվարկ

Տեխնիկական անճշտություններ պատճառով Գյումրիի մի քանի տեղամասերում կլինի վերահաշվարկ, այս մասին արտահերթ նիստի ժամանակ ասել է թիվ 31 ԸԸՀ նախագահ Տիգրան Ղազարյանը, գրել են ԶԼՄ-ները։

Ըստ Ղազարյանի՝ հիմնականում տեխնիկական խնդիր է, որը վերաբերում է հանձնաժողովի կողմից տրամադրած համարակալված կտրոններին։ Դրանք 31/22, 31/70, 31/67, 31/50, 31/41 տեղամասերն են։

Հնարավոր է նաև պատահականության սկզբունքով վերահաշվարկ արվի ևս երեք տեղամասում:

Կիսվել սոց․ ցանցերում ՝
Urbat.am