Սովորեք չվազել ձեզ մոլորոցնող մտքերի հետևից։Քարուքանդ մի արեք ձեր կյանքը,գնալով այն մտքերի հետևից, որոնք ձերը չեն։ Սովորեք տարբերել ձեր մտքերը, որոնք որ լցվում են ձեր վրա, թե որտեղից եկան և ուր են տանում ձեզ։
Եթե սկսեք սովորել կառավարել և տարբերակել ձեր մտքերը,կտեսնեք թե ինչքան մեծ տարբերություն կա ձեր առաջվա և այսօրվա ապրած կյանքում։ Եթե ուզում եք կառավարել ձեր միտքը, առաջինը պետք է սկսեք դիմացինին չդատել,դատելը ահավոր չարիք է, սարսափելի մեղք,որը կռծում է մեր հոգին,դատարկելով այն,և չարը իսկույն այն լցնում է տարբեր մոլորություններով ու մեղքերով։
Դրա համար մի դատեք, սովորեք ձեր հոգին լցնել ԱՍՏԾՈ հանդեպ հավատով ու վստահությամբ, սովորեք աղոթել։ՏԵՐ ՈՂՈՐՄԻՐ,կարճ բայց շատ զորավոր աղոթք Է,սովորեք մտովի այն միշտ օգտագործել։ Ամեն.ՏԵՐ ՈՂՈՐՄԻՐ։ ԱՄԵՆ