Մեծանալու է ձնահյուսերի առաջացման հավանականությունը․ նախարարությունը զգուշացնում է

‼ Ուշադրություն ‼

Հարգելի քաղաքացիներ

Հանրապետությունում դիտվող բարձր ջերմաստիճանի պայմաններում, արևի ճառագայթների ազդեցությամբ ձյան զանգվածները լեռնային շրջաններում սկսում են ակտիվորեն հալվել, դրանց ջրապարունակությունը և զանգվածը մեծանում է, ինչը հանգեցնում է ձնահյուսերի վտանգի⚠️ հավանականության բարձրացման։

🗓Մարտի 11-18-ը հանրապետությունում կանխատեսվում է օդի ջերմաստիճանի բարձրացում 📈 6-10 աստիճանով, ինչով պայմանավորված հանրապետության լեռնային և բարձրալեռնային շրջաններում (2500 մետրից ավել բարձրություններում) մեծ թեքություն ունեցող լեռնալանջերում մեծանալու է ձնահյուսերի առաջացման հավանականությունը։

🚷Անվտանգությունից ելնելով կոչ ենք անում խուսափել լեռներ այցելություններից։

Կիսվել սոց․ ցանցերում ՝
Urbat.am