Մարտի 9-ին առեղծվածային ու ողբերգական դեպք է տեղի ունեցել Արարատի մարզում: Ոստիկանությունում տեղեկություններ են ստացվել, որ մարզի գյուղերից մեկում երեխայի դի կա, հաղորդում է Shamshyan.com-ը:
Ոստիկանները նշված գյուղի տան տանիքում՝ առաստաղից կախված վիճակում հայտնաբերել են նույն տան բնակիչ 13-ամյա Սամվել Վ.-ի դին:
Դեպքի փաստով քննչական վարչությունում «ինքնասպանություն» հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ:
Կայքի տեղեկություններով՝ երեխային հայտնաբերել են ընտանիքի անդամները: