Այսօր Եռաբլուրի Սրբոց Վարդանանց Նահատակաց եկեղեցում տեղի կունենա սուրբ պատարագ

Հունվարի 28-ին, ժամը 11:00-ին Եռաբլուրի Սրբոց Վարդանանց Նահատակաց եկեղեցում Տեր Հովհաննես քահանա Հովհաննիսյանի ձեռամբ տեղի կունենա կիրակնօրյա սուրբ պատարագ՝ նվիրված Բանակի օրվան, ինչպես նաև ի հիշատակ ազատագրական պատերազմների ընթացքում զոհված և անհայտ կորած զինծառայողների:Այս մասին հայտարարություն է տարածել «Արցախյան երրորդ պատերազմում զոհված եւ անհայտ կորած զինծառայողների հարազատների միությունը»:

«Դրանից հետո, ժամը 12:00-ին տեղի կունենա համատեղ աղոթք՝ Բաքվում ապօրինաբար պահվող հայ գերիների ազատության ու վերադարձի համար:

Ժամը 12:30-ին, մասնակիցների անունից ծաղկեպսակ կտեղադրվի հանուն հայրենիքի իրենց կյանքը զոհաբերած հերոսների հիշատակը հավերժացնող հուշապատին:

Բոլորիդ հրավիրում ենք մասնակցելու նշված միջոցառմանը՝ մեր խոնարումը բերելով Հայրենիքի համար իրենց կյանքը նվիրաբերած հերոսների հիշատակին»:

Понравилась статья? Поделиться с друзьями:
Urbat.am
Добавить комментарий

;-) :| :x :twisted: :smile: :shock: :sad: :roll: :razz: :oops: :o :mrgreen: :lol: :idea: :grin: :evil: :cry: :cool: :arrow: :???: :?: :!: