Փարիզ-2024. Վազգեն Թեւանյանը հաղթեց ժամանակից շուտ 11:0 հաշվով

Աշխարհի բրոնզե մեդալակիր, Եվրոպայի չեմպիոն Վազգեն Թեւանյանը տպավորիչ հաղթանակով մեկնարկեց Փարիզում անցկացվող 33-րդ ամառային Օլիմպիական խաղերում:

Ազատ ոճի ըմբշամարտի օլիմպիական մրցաշարի 65 կգ քաշայինների 1/8 եզրափակիչում Թեւանյանը գոտեմարտեց Վրաստանի ներկայացուցիչ Գոդերջի Ձեբիսաշվիլին:

Առաջին մրցափուլում Վազգեն Թեւանյանը շատ ակտիվ գոտեմարտեց, մրցակցին նկատողություն տվեցին, հաշիվ բացեցին եւ մեկ միավոր վաստակեց Թեւանյանը: Եվրոպայի չեմպիոնը եւս երկու միավոր վաստակեց մրցակցին դուրս հանելու եւ մրցակցի փախչելու համար: Առաջին մրցափուլի վերջնամասում երկու միավորանոց գցումով եւ գլորումով հաշիվը դարձրեց 7:0:

Երկրորդ մրցափուլում էլ Թեւանյանը 4 միավոր ավելացրեց հաշվին եւ հաղթեց ժամանակից շուտ՝ դուրս գալով քառորդ եզրափակիչ:

Գոտեմարտն ավարտվեց 11:0 հաշվով:

Կիսվել սոց․ ցանցերում ՝
Urbat.am