Մեր հայրերը այս աղոթքը ասում էին ամեն շաբաթ օր…այն հզոր աղոթք է…ահա աղոթքի զորության գաղտնիքը

ՇԱԲԱԹ ՕՐՎԱ ԱՂՈԹՔ

Սու՛րբ Երրորդություն՝ անբաժանելի, անճառելի և անխոնջ, որ այս օրը հանգստացար Քո բոլոր գործերից, որ սկսեցիր ստեղծել ու կատարել[ագործել], որ հանգիստը խորհրդանշեց աստվածացած մարմնիդ թաղումը, որ բազկատարած գամվելով` չարչարվեցիր կենսաբեր սուրբ խաչի վրա: Արդ, ահա ես` ամենամեղս, ընկած աղաչում եմ Քեզ, Տե՛ր իմ և Աստվա՛ծ իմ, հո՛ւյս իմ Հիսուս Քրիստոս, և խնդրում եմ Քեզնից լույսի Հորդ երեսի փառքի և սուրբ Հոգուդ փառակցության համար, և Քո կամավոր չարչարանքի համար, և կենդանարար արմատով փայտի ու սուրբ գամերի համար, և Քո քրքմագույն, ազատարար սուրբ արյան հեղման համար, և եռօրյա թաղման ու հրաշալի հարության համար, և սուրբ Մարիամ Աստվածածնի կուսական կաթի համար, Քո երկնային և երկրավոր բոլոր սրբերի սիրո ու բարեխոսության համար, սրբիր ինձ իմ բոլոր մեղքերից և ազատիր գեհենի դառն վշտերից և Քո անպիտան ծառայիս արժանացրու Քո խոստացած բարիքին` Քո սրբերի հետ, որ նրանց հետ հանգչելով` փառավորեմ Հորը, Որդուն և Սուրբ Հոգուն այժմ և միշտ և հավիտյանս հավիտենից.Ամեն:

Հովհաննես Գառնեցի

Կիսվել սոց․ ցանցերում ՝
Urbat.am