Սլավիկ Գալստյանը պարտվեց կիսաեզրափակիչում եւ կպայքարի բրոնզե մեդալի համար (տեսանյութ)

Փարիզում անցկացվող 33-րդ ամառային Օլիմպիական խաղերում օգոստոսի 7-ին պայքարի մեջ մտած Սլավիկ Գալստյանը ծանր գոտեմարտում տուշեով հաղթելիս, պարտվեց եւ կպայքարի բրոնզե մեդալի համար:

Հունահռոմեական ըմբշամարտի օլիմպիական մրցաշարի 67 կգ քաշայինների կիսաեզրափակիչում աշխարհի բրոնզե մեդալակիրը գոտեմարտեց Իրանի ներկայացուցիչ Սաիդ Էսմայել Լեւեսիի հետ եւ պարտվեց 4:10 հաշվով (ուղիղ եթեր):

Առաջին մրցափուլի մեկնարկում իրանցի ըմբիշը նախ մեկ միավոր վաստակեց, ապա գլորումով հաշվի մեջ առաջ անցավ: 7:0 հաշվի ժամանակ Սլավիկ Գլաստյանը տուշե արեց, գորգի մրցավարը հաղթանակ գրանցեց, բայց իրանցիները չելենջ գցեցին: Մրցավարները բավարարեցին բողոքարկումը եւ տուշեն չգրանցեցին:

Մրցակիցները շարունակեցին 7:0 հաշվով՝ իրանցու առավելությամբ: Առաջին մրցափուլի վերջնամասում Սլավիկ Գալստյանը 4 միավորանոց հնարքով հաշիվը դարձրեց 7:4:

Երկրորդ մրցափուլում իրանցի ըմբիշը երեք միավորով ավելացրեց իր հաշիվը եւ գոտեմարտն ավարտվեց 10:4 հաշվով՝ իրանցու հաղթանակով:

Սաիդ Էսմայելը քառորդ եզրափակիչում հաղթել էր օլիմպիական չեմպիոն, աշխարհի գործող չեմպիոն կուբացի Լուիս Ալբերտո Օրտա Սանչեսին:

Կիսվել սոց․ ցանցերում ՝
Urbat.am