Սլավիկ Գալստյանը քառորդ եզրափակչում է

Հայաստանի հունահռոմեական ըմբշամարտի հավաքականի անդամ, աշխարհի բրոնզե մեդալակիր, Եվրոպայի կրկնակի բրոնզե մեդալակիր 67 կգ քաշային Սլավիկ Գալստյանը ծանր հաղթանակով մեկնարկեց Փարիզում ընթացող Օլիմպիական խաղերում։

Սլավիկ Գալստյանը մեկնարկային՝ 1/8-րդ եզրափակիչ գոտեմարտում հաշվով հաղթեց Պանամերիկյան խաղերի կրկնակի չեմպիոն, Պանամերիկյան առաջնության եռակի հաղթող, Էկվադորի ներկայացուցիչ Անդրես Ռոբերտո Մոնտանյո Արոյոյին։

Քառորդ եզրափակչում Գալստյանի մրցակիցը դեռևս հայտնի չէ:

Կիսվել սոց․ ցանցերում ՝
Urbat.am