Օգոստոսի 7-ին բրոնզե մեդալի համար գոտեմարտում Մալխաս Ամոյանը կմրցի ադրբեջանցի Սանան Սուլեյմանովի հետ:
Հիշեցնենք, որ Փարիզում անցկացվող Օլիմպիական խաղերում հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի ներկայացուցիչ, ըմբշամարտի աշխարհի չեմպիոն, Եվրոպայի եռակի չեմպիոն, 77 կգ քաշային Մալխաս Ամոյանը պարտվեց կիսաեզրափակչում և կպայքարի բրոնզե մեդալի համար: