Մալխաս Ամոյանը հաղթեց 8:0 հաշվով եւ քառորդ եզրափակիչում է

Մալխաս Ամոյանը հաղթանակով է մեկնարկում Փարիզում անցկացվող 33-րդ ամառային Օլիմպիական խաղերում:

Հունահռոմեական ոճի ըմբշամարտի օլիմպիական մրցաշարի 77 կգ քաշայինների 1/8 եզրափակիչում աշխարհի չեմպիոն, Եվրոպայի եռակի չեմպիոն Մալխաս Ամոյանը գոտեմարտեց 2021 թ. երիտասարդների Եվրոպայի չեմպիոն, 2022 թ. Մ20 Եվրոպայի փոխչեմպիոն, 2023 թ. Մ23 Եվրոպայի չեմպիոն Ֆինլանդիայի ներկայացուցիչ Ջոնի Կունարի Սարկկինենի հետ եւ տպավորիչ հաղթանակ տարավ ժամանակից շուտ:

Առաջին մրցափուլում գորգի մրցավարը պասիվություն տվեց ֆին ըմբիշին, Մալխաս Ամոյանը վերեւից աշխատելու հնարավորություն ստացավ: Մեկ բռնցվածքով Ամոյանը հաշիվը դարձրեց 7:0: Մրցակիցը բողոքարկեց մրցավարի որոշումը, բայց կողային մրցավարները չբավարարեցին: Հաշիվը դարձավ 8:0 Ամոյանի վստահ հաղթանակով:

Կիսվել սոց․ ցանցերում ՝
Urbat.am