style.news.am-ը գրումէ . Alibi հայտնի երգը, որը գրավել է տիկտոկյան հարթակն ու համաշխարհային հիթ շքերթները, օրերս հնչել է նաեւ «Հայաստանի փոքրիկ երգիչների» մեկնաբանությամբ։ Հայ մանուկների կատարումը գրավել է հիթային ստեղծագործության կատարողի՝ իրանական արմատներ ունեցող հոլանդացի երգչուհի Sevdaliza-ի ուշադրությունը։ Վերջինը կիսվել է «Հայաստանի փոքրիկ երգիչների» տիկտոկյան հրապարակմամբ ու իր ոգեւորությունն արտահայտել առ այն, որ իր երգը բացահայտել են աշխարհի տարբեր ծայրերում։
«Շնորհակալ եմ, որ ամերիկյան Billboard Hot 100-ում եւ Global Billboard չարթերում «Alibi» երգով կարողացել եմ պատմություն կերտել որպես անկախ դեբյուտանտ։ Վերջին մի քանի տարիներին ես պատրաստվում էի փոխել ուղղությունս, եւ այնքան կարեւոր է տեսնել, թե ինչպես է աշխարհը ընկղմվում իմ երաժշտության մեջ»,-գրել է նա։
Alibi երգը թողարկվել է ամիսներ առաջ ու դարձել ամռան ամենատարածված հիթերից մեկը։ Այն YouTube-ում տեղադրվել է հունիսի 28-ին եւ ունի ավելի քան 53 միլիոն դիտում։
«Հայաստանի փոքրիկ երգիչներ» երգչախմբի տիկտոկյան էջում երգի հոլովակը հավաքել է ավելի քան 5 միլիոն դիտում։ Sevdaliza-ն տեսանյութի ներքո եւս թողել է մեկնաբանություն՝ նշելով․ «Wow»:
Посмотреть эту публикацию в Instagram