Ամալյա Հովհաննիսյանի Look and Face նախագծի հերթական հյուրն էր դարձել Ավետ Բարսեղյանը, ով խոսել էր մի քանի թեմաների մասին։ StarNews-ը հետևել է զրույցին՝ առանձնացնելով հետաքրքիր հատվածները։
Անդրադառնալով դստերը՝ Լուսեին, և նրա պահանջներին, Ավետը նշել էր․
«Շատ վատ ա, որ հիմիկվա երեխեքը ամեն ինչ ունեն ու դա ոչ այնքան կապված է սոցիալական դիրքի կամ ֆինանսի հետ, որքան շատություն կա, տարբերություն կա, ի տարբերություն՝ մեր մանկության՝ մի խաղալիքային։ Էսօրվա երեխեքը այդ առումով չգիտեմ՝ որպես ինչ են մեծանալու ու նրանց հնարամտությունը, գուցե, ուրիշ տեղ զարգանա։ Ես Լուսեին դաստիարակում եմ շատ իրարամերժ, մեկ-մեկ շատ նեղում եմ, հետո ասում եմ՝ երեխեն ուզում ա, լավ ինչի չէ՞։ Ինչի՞ ես դու քո մանկության խնդիրները տալիս էս երեխուն, որովհետև իրենք ուրիշ սերունդ են, ուրիշ ձև են իրենց ազատությունը, իրենց հագուկապը։ Ես ու Անին երբեք երեխուն չենք առնում բրենդային բաներ, ինքը շատ հասարակ, հանգիստ հագնվում ա, լավ բաներ ունի նվերներ ստացած։ Բայց ես մեկ-մեկ ցանկանում եմ, որ ինքը ուզի ու չունենա, որ մեջը զարգանա ինչ-որ բան, բայց հետք նորից կասեցնում ենք։ Դա դժվար պրոցես է՝ ինչպես երեխային դաստիարակես, շատ նուրբ է այդ սահմանը։ Հիմիկվա երեխեքը կստանան իրանց ուզածը։ Ես հանգիստ եմ, որ Լուսեն տափակ երեխա չի մեծանա, որովհետև իր արարչական միտքը զարգացած է։ Անիի հետ հակասություններ ունենում ենք երեխային մեծացնելու հարցում, ինքը շատ ավելի բարի է։ Երեխեքի լկստված վիճակը ես չեմ սիրում։ Հիմա Լուսեի հետ խոսում եմ շնորհակալ լինելու մասին։ Իսկ նենց կռվում ենք 2 տեգոր կնգա պես սաղ օրը։ Կռիվ-պաչ-գրկել այդ վիճակների մեջ ենք։ Նստում ենք խոսում էլ ենք, գոռոց էլ կա։ Նորմալ հայկական ընտանիք՝ իր բոլոր վեճերով, իր բոլոր ձայնաբարձրացումներով, ինքն էլ տենց սենյակի դուռը շխկցնելով, բնականաբար այդ տեքստերով, որ Փառք տուր Աստծուն, որ սենյակ ունես ու դուռը շխկցնում ես, հետո էլի պաչ-պուչ։ Գիշերները մեղավորության զգացում շատ եմ ունենում։ Քնած տեղը լիքը պաչում գրկում եմ, որովհետև ինքը շատ նուրբ երեխա է ու մեկ-մեկ բնականաբար այդ նապոռից հասկանում եմ, որ երեխայի հոգեբանությունը շատ եմ խախտում, բայց ինքն էլ իմն ա խախտում, 2 անհատի բախումներ են»։
Խոսելով կնոջ՝ Անիի հետ հարաբերությունների մասին, Ավետը նշել էր․
«Խեղդոցներ եղել են սկզբնական փուլում, որ հեռախոսը չվերցնի, որովհետև Անիի մոտ էլ է աշխատանքին նվիրվելու գործընթացը շատ։ Պատերազմներ էլ են եղել, սպանություններ այդ առումով, պարզապես դրանք էլի շատ արագ դադարեցվել են, իմ կողմից այդ գերճնշումը, որովհետև հասկացել եմ՝ մենք իրար հանդիպել ենք այն տարիքում, երբ արդեն կայացել ենք։ Ինքը աղջկա այն տեսակն է, որ սիրում է աշխատանքային գործունեության մեջ լինել։ Սկզբից ուզում էի, որ ինքը կուխնյայի աղջիկ լիներ»։