Բարի լույս🌞🇦🇲բարի նոր օր եւ Աստվածային իմաստություն բոլորիս🤗
Հայր Ամենակալ, օրհնիր մեր Դրախտավայր երկիրը, մեր ընտանիքներն ու առաջնորդիր բոլորիս Քո Սուրբ կամքով, Քո նախախնամությամբ։
Շնորհակալ ենք այն մեծ սիրո ու ներողամտության համար, որով Դու սիրում ես մեզ եւ հասցրել ես այս օրվան՝ տալով Քո խաղաղությունը, զորությունն ու ներքին վստահությունը։
Շնորհակալ ենք խաղաղ ու պայծառ,թարմացնող լուսաբացիդ համար։
Փառք Քեզ
6. ԱՂՈԹՔ ՈՒՐԲԱԹ ՕՐՎԱ
Հովհաննես վրդ. Գառնեցի
Էապես բարի և ամենակարող զորություն, Տեր իմ և Աստված իմ, որ այս օրը երկրին հրամայեցիր հանել գազաններն ու անասունները, սողուններն ու չորքոտանիները` իրենց տեսակներով, վայրիներն ու ընտանիները, և այս օրը մարդուն ստեղծեցիր ինքնիշխան, և նրան տեր ու իշխան կարգեցիր քո բոլոր ձեռակերտների վրա, և նրան փրկության դրախտում դրեցիր` պահելու պատվիրանը, բայց իմն է նախահոր պատվիրանազանցությունը, որի համար արտաքսվեցինք պայծառ պատվից ու փափուկ փառքից: Մանավանդ որ, նա փոքր ու թեթև հանցումով մի անգամ խաբվեց, իսկ ես անթիվ և մեծամեծ հանցանքներով մեղանչում եմ անդադար, ուստի դատապարտվածիս համար այս օրը խաչ բարձրացար, Բանդ Աստված: Եվ արդ, աղաչում եմ քեզ, ներողամիտ ու անոխակալ Տեր իմ և Աստված իմ, ողորմիր ինձ ողորմելիիս և մեղքով լցվածիս: Մի՛ զգետնիր պատկերս, որին փչեցիր, և մի՛ մատնիր ինձ, որ ստեղծեցիր, հավիտենական տանջանքի, քանի որ քոնն եմ, Տեր, և հույսս դու ես, և քեզնից եմ ակնկալում արձակվել հանցանքներիս կապանքից:
Ուստի, Տեր, կհանգեցնես ինձ մեղքի թողության և հանցանքի քավության, և շեղվածիս մասնակից կդարձնես արդար մարդկանց և նախապես ընտրվածներին, որպեսզի նրանց հետ մշտնջենական հանգիստը մտնելով` փառավորեմ ամենազոր տերությունդ. հավիտյանս հավիտենից. ամեն
Ս. Հովհաննես եկեղեցի 1896թ., Թառաթումբ, Վայոց Ձոր