«Աղջկաս ներկայությունից ուժ գտա բաժանումից հետո». Միստեր X-ը՝ ամուսնալուծության, դստեր, նոր հարաբերությունների և դիմակը հանելու մասին

«Հասունացել էր պահը, որ պիտի հանեի դիմակս: 2008-ին հանեցի, երբ դժվար տարի էր ինձ համար, հայրս մահացել էր: Չեմ կարող ասել դա նպաստեց, թե ոչ, բայց պետք էր ինչ-որ նոր շրջան: Ոչ մի անգամ չեմ զղջում: Միստեր X անունն ինձանից չի վերցվի, Արթուր Հակոբյան անունով մի քիչ դժվար են ճանաչում»,- «AREG TV»-ի եթերում ասել է երգիչ Միստեր X-ը՝ Արթուր Հակոբյանը:

Խոսելով ամուսնալուծության և դստեր մասին՝ երգիչը նշել է, որ իր կյանքի ուրախությունն ու երջանկությունը աղջիկն է, ում հետ կապն անքակտելի է:

 

«Իմ ինստագրամյան և ֆեյսբուքյան էջն ամբողջությամբ լցված է աղջկաս հետ նկարներով: Ես, առհասարակ դեմ եմ բաժանումներին, յուրաքանչյուր բաժանում, որտեղ կա երեխա, ես ցավում եմ այդ ամենի համար: Շատ ընկերներ ու մտերիմներ ունեմ, որ բաժանվել են, երբ կողքից էի այդ ամենին նայում, նորից դժվար էր: Ամեն դեպքում ցավը ցավ է, իմը լինի, թե ուրիշինը՝ ես դեմ եմ բաժանումներին: Բայց կա այն, ինչ կա: Ես ընտանիք սիրող և մեծարող տեսակ եմ, ընտանիքի քայքայումը իմ տեսակին դեմ է, դա նշանակում է ես քայլեր ձեռնարկել եմ իմ ընտանիքը պահպանելու համար: Աղջկաս ներկայությունից ուժ գտա բաժանումից հետո: Ես իմ աշխարհը պատկերացնում եմ նրանով, երջանկությունս ամփոփված է նրանով»,- պատմել է երգիչն, ում դուստրը շուտով կլինի 6 տարեկան: Խոսելով անձնական կյանքում փոփոխություն ծրագրելու մասին, Միստեր X-ը նշել է.

«Չի լինի ասել, որ փակված եմ համարում այդ էջը, ով գիտի վաղն ինչ կլինի»:

Աղբյուրը՝ tert.am/life/am

Կիսվել սոց․ ցանցերում ՝
Urbat.am